
Shogher embroidery
Սովորիր
12+1 տեսադասի միջոցով
քո տանից



«Երբ նկարահանում ու մոնտաժում էի առաջին տեսանյութերը, դեռ կասկածներ ունեի՝ կուզե՞ն սովորել առցանց, կլինե՞ն մասնակիցներ…Այնուամենայնիվ նկարահանեցի այն ինչ գիտեմ և այնպես, կարծես սովորողը կողքիս նստած է, այնպես, ինչպես արել եմ տարիներ շարունակ։
Հենց առաջին խմբի մասնակիցները ապացուցեցին՝ շատերը կուզեն և շատերի մոտ կստացվի։ Դասընթացը միավորեց տարբեր տարիքի և մասնագիտության բազմաթիվ կանանց՝ Հայաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Վրաստանից, Ֆինլանդիայից, Կանադայից, ԱՄՆ-ից․․․
Այսօր կարող եմ վստահ ասել՝ այն ոչ միայն տվեց ասեղնագործելու հմտություն, այլ նաև շատ կանանց և աղջիկների համար դարձավ նոր փուլի սկիզբ՝ ստեղծագործելու, մոտիվացիայով լցվելու և ինքնաճանաչման»։

Կարող եք դիտել Ձեզ հարմար վայրից, ժամի և որքան ցանկանաք
Դասընթացի ավարտից հետո ևս 1,5 ամիս հասանելիություն
Յուրաքանչյուր գործողություն մեկնաբանվում է հայերեն բանավոր խոսքով և անգլերեն գրավոր թարգմանությամբ
Մասնակիցը տեսադասերը ստանում է ըստ մշակված ծրագրի՝ շաբաթական 2 անգամ, որի շնորհիվ հեշտությամբ սովորում է ամենապարզ նախշերից մինչև ամենաբարդ նախշերը

Ի՞նչ եք ստանում այս արժեքի դիմաց բացի տեսադասերից
6 վիդեոզանգ դասընթացավարի հետ՝ մասնակիցների աշխատանքների քննարկման, հարցուպատասխանի համար։
Մարաշի ասեղնագործությանը և հարակից թեմաներին վերաբերող հետաքրքիր պրեզենտացիաներ
Մշտական կապ դասընթացավարի հետ Telegram հարթակում, որտեղ մասնակիցը յուրաքանչյուր տեսադասից հետո իր աշխատանքի լուսանկարը տեղադրելով արագ ստանում է կարծիք և ուղղումներ, հարցերի պատասխաններ


Առաջին անգամ սիրահարվեցի Մարաշի ասեղնագործությանը, երբ սովորում էի լրագրության բաժնի 3-րդ կուրսում, 7 տարի առաջ։ Հավանաբար կծիծաղեի, եթե դրանից 1 տարի առաջ ինձ ասեին, որ կարող եմ ժամերով ասեղնագործել։ Բայց «Մարաշ»-ը դարձավ իմ մոտիվացիայի աղբյուրը՝ ամենուր։ Բոլոր ազատ ժամերին ասեղնագործում էի, ուսումնասիրում հայկական այլ ասեղնակարեր։
Ի վերջո, սերը դեպի ազգային մշակույթ ինձ տարավ 2-րդ մասնագիտությանս հետևից՝ հայագիտության։
Ունենալով մասնագիտական աշխատանք, ասեղնագործություն էի սովորեցնում արվեստի դպրոցում, տարբեր միջոցառումների ժամանակ և բոլորին, ովքեր ուզում էին սովորել։ Մի օր էլ որոշեցի դուրս գալ գրասենյակային աշխատանքից, ամողջովին նվիրվելով ասեղնագործությանը։ Եվ ահա, հենվելով փորձիս, հայագիտական գիտելիքների և լրագրողական հմտությություններիս վրա ստեղծեցի այս ֆորմատով առաջին դասընթացը։
Ուրախ կլինեմ, եթե այն քեզ համար նույնպես նոր էջ լինի կյանքում։